
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Սահակի Վարդանյանը
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել