
«Տաշիր պիցցայի» սննդից թունավորվածների թիվը հասել է 171-ի
Նոյեմբերի 7-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 թունավորման դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
«Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ: «Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ: «Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ: «Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են:
Մեկնաբանել