
Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում նոյեմբերի 9-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի, Դավիթ Բեկ փողոցի, Սարգսաշեն թաղամասի և հարակից տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել