
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։
Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» հայտարարությունն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել