
ՏԿԵ փոխնախարար է նշանակվել Հովհաննես Հարությունյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել