
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերեի եղանակի կանխատեսումը․
Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Հանրապետությունում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը 10-12 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել