
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 9/10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել