HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Շուրջ 50 երեխա կորոնավիրուսի դեմ պատվաստվել է

Մինչ այս պահը պատվաստվել է 12 տարեկանից բարձր շուրջ 50 երեխա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաներին պատվաստելու հնարավորությունը ստեղծված է, ծնողների գրավոր համաձայնությամբ կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրեց՝ այս պահին Հայաստանը որևէ պատվաստանյութի պակաս չունի:

«Ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով, դրանք հավասար կերպով արդյունավետ են, այս պահին կարևոր է չհապաղել և պատվաստվել»,- նշեց Ավանեսյանը:

Նա նաև հիշեցրեց, որ հայկական «Արմեդ» համակարգի QR կոդերն արդեն ճանաչելի են ԵՄ անդամ երկրների կողմից:

Նախարարի խոսքով՝ բժիշկների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշ չկա, նախարարությանը և քաղաքապետարանին ենթակա կառույցներում աշխատող բժիշկների գրեթե 90 տոկոսը պատվաստված է:

«Եվ հստակ կորելյացիան տեսնում ենք պատվաստված քաղաքացիների և հիվանդացության դեպքերի միջև»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter