
Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է ԱԻՆ գլխավոր քարտուղար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լիլիթ Միրզախանյանի դիմումը՝ Լիլիթ Յուրիի Միրզախանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել