
Կասեցվել է Ռինդ գյուղում գտնվող պանրի արտադրամասի առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում:
Ըստ ՍԱՏՄ տարածած հաղորդագրության՝ պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության։ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին պահանջներին:
««Կամարի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել