
Շուշիի մոտակայքում ադրբեջանցիների կրակոցներից մահացել է մեկ քաղաքացիական անձ, երեքը վիրավորվել են
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 8-ին տեղեկություններ է ստացել, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել