HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, որի տարածած մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների և նորոգ հանգուցյալ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգիների հանգստության համար:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:

Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն ազգային, եկեղեցա-վարչական, իրավական, կանոնական, կարգապահական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան արցախյան պատերազմի հետևանքները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետպատերազմյա և համաճարակային պայմաններում Եկեղեցու առաքելությունը: 

Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter