HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանաբանական այգին կազդարարի հերթական տարեշրջանի բացումը

Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Առավոտյան ժամը 9:00-ից Այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը: Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող «Կենդանիների կերակրում» ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանտեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:

Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավարություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:

Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հինադրամի տաղավարներում կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, հաղթողները կստանան մրցանակներ (հեծանիվ, հեռադիտակ, տեսախցիկ, գրքեր և այլն): Առանձին տաղավարով կներկայանա Երևանի կենդանաբանական այգին իր` «Կենդանիների խնամակալություն» և «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով:

«Այդ օրը երեխաներին սպասվում է գունեղ օր` լի անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոռումներով»,- հողորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter