HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը քննադատել է Հայաստանին և Ադրբեջանին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը քննադատել է Հայաստանին և Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո անզիջում դիրքորոշումներ ունենալու համար։ Նոյեմբերի 8-ին հրապարակված հուշագրում նա երկու երկրներին մեղադրել է ոչ օբյեկտիվության մեջ և կոչ արել «ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիությունը վիճելի շրջաններին»։ 

Միյատովիչը նշել է, որ մինչ օրս հնարավորություն չունի սեփական հետաքննությունն անցկացնելու Լեռնային Ղարաբաղում։ Նա Հայաստանին և Ադրբեջանին մեղադրել է «կասետային զինամթերքի կիրառման և ականների ու չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներին խոչընդոտելու մեջ»:

Միյատովիչը կոչ է արել տասնյակ հազարավոր տեղահանված անձանց համար ապահովել հայրենի վայրեր վերադառնալու հնարավորությունը և պայմաններ ստեղծել մարդու իրավունքների և ռազմական հանցագործությունների ենթադրյալ խախտումների անկախ հետաքննության համար։

Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նաև քննադատել է արցախյան հակամարտության թեմայով Ադրբեջանում և Հայաստանում առկա հանրային քննարկումների անհանդուրժող տոնի առկայությունը։ «Ագրեսիայի մշտական հռետորաբանությունը և այնպիսի բառերի կիրառումը, ինչպիսիք են «թշնամիները», որով բնորոշվում է մյուս կողմը, միայն նպաստում են բաժանարար գծերի տարբեր կողմերում գտնվող մարդկանց միջև թշնամանքի պահպանմանը»,- նշել է Միյատովիչը՝ երկու կողմերին կոչ անելով ձեռարկել վճռական քայլեր ատելության հրահրումը կանխելու և խաղաղ գոյակցությանն ու հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին աջակցելու ուղղությամբ:

Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին մեղադրել էր Արցախի բնակելի շրջաններում արգելված կասետային զինամթերքի կիրառման մեջ։ Միայն 2020 թվականի հոկտեմբերին Արցախում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել էր չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել: «Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում, վկայում է քաղաքացիների անվտանգության անտեսման մասին։ Կասետային զինամթերքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի որևէ մեկի կողմից, հատկապես քաղաքներում՝ խաղաղ բնակչությանը հասցվող կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով»,- հայտարարել էր Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն և Կասետային զինամթերքի կոալիցիայի ղեկավար Սթեֆն Գուսը։

Լուսանկարը՝ europeanwesternbalkans.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter