
Հրետանավորների մասնագիտական վարժանքներ՝ զորամիավորումներում
Հայաստանի N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։
«Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել