HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար: Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ:

Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից:

Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter