HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են սերտ համագործակցությունը դրանց իրականացման ուղղությամբ: Ընդգծվել են կապիտալ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter