HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե՞րբ կբարձրանա Հայոց եռագույնը Ջավախքում

Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ Արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք, որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռևս 2002 թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակության ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետևելու նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Վրաստանն այս առաջարկի նկատմամբ ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական մամուլն այս կապակցությամբ հանդես եկավ խիստ քննադատական հոդվածներով: Ավելացնենք նաև, որ հարևան Ադրբեջանը Վրաստանում ադրբեջանական հյուպատոսարանի բացման մասին հայտարարություններով հանդես է եկել դեռևս 1994 թ., երբ Վրաստանում գտնվող «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մուրշուդզադեն հայտարարեց այդ մասին:

Ներկայումս, երբ Ջավախքի շրջաններում գնալով աճում է ՀՀ քաղաքացիների թիվը, դանդաղ, բայց քայլեր են արվում հայկական տնտեսական ներդրումների ուղղությամբ, հայկական հյուպատոսարանի բացումն ուղղակի անհրաժեշտություն է, որը կարող է դառնալ Ջավախքի' ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ իրավահարաբերվելու լավագույն կամուրջ: Ջավախահայությունն, իր հերթին, առկա խնդիրները ՀՀ պատկան մարմինների առջև իրավաբանորեն կարող է բարձրաձայնել հենց Ջավախքում:

Այդուհանդերձ, դատելով հայ-վրացական հարաբերությունների նախորդ շրջանի ոչ այնքան համաչափ զարգացումներից և Վրաստանի քայլերից, ՀՀ-ի այս նախաձեռնության բարեհաջող ավարտի մասին խոսելը դեռևս վաղ է:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
երբ որ Ջավախքը կբարձրանա Հայոց եռագույնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter