
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ին ստորագրած որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Նազելի Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-նշված է որոշման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել