HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ։

Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։ Եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի Արցախի Հանրապետության հետպատերզմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից։
 
44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության  տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, այդ թվում՝  քաղաքացիական օբյեկտների դիտավորյալ թիրախավորում, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խոշտանգումներ և արտադատական սպանություններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների դիտավորյալ ավերում և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ բնակավայրերի թիրախավորում, ինչն արգելված է միջազգային իրավունքով։

Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնորեն ապօրինի գործողությունները, մասնավորապես, շարունակեց ագրեսիվ, հարձակողական գործողությունները, զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտավորյալ սպանությունների իրականացումը, եկեղեցիների և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն օկուպացված տարածքներում։
 
Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի համակարգված և զանգվածային ոտնահարումների հետևանքով ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
 
Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։
 
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն։

Մեկնաբանություններ (1)

Tony Martin
Yes Big Talk but backed by nothing and in practice looks like it can only encourage suicidal actions by the separatists. Just a reminder to the Armenian residents of Karabakh that they need to make a choice. They can live freely in their homeland if they wish but they will have to become Azerbaijan citizens to do so. If they don't want to do that then they will have to leave. Azerbaijan has made it very clear that this is not negotiable and these are their only options and the sooner the Armenians reconcile themselves to that the better for them. They could fight of course but that did not work out well for them last year and Azerbaijan has made it very clear that they are prepared to fight to the last Armenian to prevent Karabakh independence. All the revanchist comments are just sad wet dreams and wilful stupidity as no one who matters cares!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter