
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ երկուշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումներով պայմանավորված՝ վերահսկողություն են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել