
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12-ը, 12-ի և 13-ի գիշերը` 5-6 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել