Աննախադեպ հաղթանակ և նախադեպ դարձած դատական ակտ
Մի խումբ կապանցիներ ՀՀ բոլոր դատական ատյաններում հաղթեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: 2012 թվականի ապրիլի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց մերժել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության բերած վճռաբեկ բողոքը կապանցիների դեմ:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը ուժի մեջ մտած դատական ակտով պարտավորեցվել է`
1. կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է՝ ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը:
2. վերացնելու մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպարնացող վտանգը:
Աննախադեպ դատական գործնթացը իրականացվեց «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի ու «Էկոլոգիական անվտանդության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության օգնությամբ:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եվ ժողովրդավարության զարգացման» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել