
Արծրուն Հովհաննիսյանը փորձագետ է նշանակվել
Արծրուն Հովհաննիսյանն աշխատանքի է անցել խորհրդարանում, մասնավորապես՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այս մասին հանձնաժողովի նիստին հայտնեց նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պարոն Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետի կարգավիճակը, և ինքը սիրով ընդունել է: Պարոն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ հարցերում, նա ոչ միայն դասավանդել է, այլ կյանքի փորձ է անցել զինված ուժերում»,- ասաց Քոչարյանը:
Արծրուն Հովհաննիսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամփոփում էր տեղեկատվական կենտրոնի աշխատանքները:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո դադարեցրել էր աշխատանքը ՊՆ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել