
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում է եղել Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել նաև Մարդու իրավունքների վարչության պետ Նատաշա Բերգելի, Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Բարբարա Կրեմժարի և Երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Ռոկ Տոմշիչի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանը։
Կողմերը քննարկել են ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ նախարարական հանդիպմանը և գագաթաժողովին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում կարևորվեց Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը հիմնախնդրի տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Մեկնաբանել