
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում նոյեմբերի 10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 11.00-17.00, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել