HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը դիտարկել է Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտի աշխատանքը  

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանմամբ վերահսկողական միջոցառման շրջանակում նոյեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում․ տաքսամոտորային փոխադրում իրականացնող 2 վարորդ դիմակ չի կրել, 1 դեպքում էլ գերբեռնված ուղևորափոխադրում է կատարվել։ Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 15 մշտադիտարկվել է տրանսպորտային միջոց։ Արդյունքում 4 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցից՝ դիմակ չկրելու պատճառով։ Ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների կողմից հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter