
Երթևեկության փոփոխություն՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի խաչմերուկում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցից ձախ շրջադարձով դեպի Ծարավ Աղբյուրի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխության պարագայում կկազմակերպվի առանց սեկցիայի լուսացույցի միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել