
«Մուրացան» հիվանդանոց է ընդունվել 8 երեխա՝ 7-ից 11 տարեկան, սննդային թունավորման կասկածով
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել է 8 երեխա, 7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին, երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»,- գրել է Շուշան Դանիելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել