HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամկետը վաղը լրանում է. ոստիկանապետը հանձնարարել է

ՀՀ  ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ,  4-րդ և 7-րդ մասերով` այլ համայնքի հաշվառում ունեցող և քվեարկության օրը գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող և քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող քաղաքացիները, նաև՝ ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված և իրենց մշտական բնակության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները լիազոր մարմին կարող են դիմել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 7 օր առաջ, որի ժամկետը լրանում է 2012 թ. ապրիլի 29-ին:

Այդ հանգամանքը նկատի ունենալով` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային անձնագրային ծառայություններին հանձնարարել է 2012 թ. ապրիլի 29-ին աշխատանքը կազամակերպել այնպես, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց վերը նշված իրավունքները:

Քաղաքացիներին խնդրում ենք տարածքային անձնագրային ծառայություններ դիմել բացառապես ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու հարցերով:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter