
ԱԺԲ-ի հանրահավաքը և երթը դեպի ՌԴ դեսպանություն (լուսանկարներ)
Ազգային-ժողովրդավարական բևեռը այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում, որից հետո տեղի ունեցավ ջահերով երթ դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենք։
Երթից առաջ Բևեռի խորհուրդն ու հանրահավաքի մասնակիցները երդվեցին։
«Մենք թևակոխում ենք մոբիլիզացիայի մի նոր վիճակ, և մոբիլիզացիայի համար ու մեր նպատակի համար հարկ է, որ մենք նաև հոգեբանորեն մոբիլիզացվենք ավելի բարձր որակական մակարդակում։ Առաջարկում ենք միասին երդվել պայքարին հավատարիմ մնալու և շարունակելու համար»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել