
69 մահ մեկ օրում․ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1675-ով՝ ընդհանուր կազմելով 324 039: Նախօրեին կատարվել է 10 052 թեստավորում (ընդհանուր՝ 2 202 322): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 69 մարդ, սա Հայաստանում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է օրական մահերի թվով։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 6831 է:
Առողջացել է ևս 1277 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 286 334-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 521 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1353 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել