
Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում ձյան առատ տեղումներ են սպասվում
Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել