
Գագիկ Բեգլարյանի եկամուտները 5 տարի առաջ եւ այսօր
Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ մայրաքաղաքի ավագանու անդամ Գագիկ Բեգլարյանը 5 տարի առաջ էլ էր պատգամավորության թեկնածու, այս տարի էլ: Տարբերությունը միայն նրա եկամուտների եւ գույքի փոփոխության մեջ է:
2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով իր գույքն ու եկամուտները, հայտարարագրել էր Խորենացի փողոցում գտնվող 36 քմ մակերեսով բնակարանը, ինչպես նաեւ 5.64 հա արտադրական նշանակության հողամաս Արարատի մարզի Սիս գյուղում:
Այդ ժամանակ Գագիկ Բեգլարյանը բաժնետոմսեր ուներ «Նարեկ» եւ «Արաբկիր կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ներում: Լինելով Կենտրոն համայնքի ղեկավարը՝ 2006-ին Գագիկ Բեգլարյանը ստացել էր 2 մլն 390 հազ. 480 դրամ աշխատավարձ: Տարվա վերջին նրա բանկային հաշվին եղել է 475 հազար դոլար եւ 400 հազար դրամ:
Արդեն այս տարվա մարտի 1-ի դրությամբ, Գագիկ Բեգլարյանը հայտարարագրել է նույն բնակարանը, սակայն ոչ թե 36 քմ, այլ` 40.4 քմ մակերեսով, ինչպես նաեւ Սիս գյուղում գտնվող հողամասը:
Եկամուտների բաժնում Գագիկ Բեգլարյանը նշել է միայն «Նարեկ» ԲԲԸ-ից ստացած շահաբաժինը` 2 մլն 166 հազար 300 դրամ: Իսկ մարտի 1-ի դրությամբ, Երեւանի նախկին քաղաքապետն ունի 12 միլիոն դրամ եւ 30 հազար դոլար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել