HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը Հայաստանում: Այս մասին փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը Հայաստանին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի համատեքստում վարչապետն ընդգծել է 2021թ. հունիսին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված՝ Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակային փաստաթղթի կարևորությունը:

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչի վկայությունը համատեղ արդյունավետ ծրագրերն են: Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter