HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Քվեն զենք է». դաշնակները վանաձորցիներին հորդորեցին ճիշտ օգտագործել այն

«Մենք չենք կարողանում հոգատարություն տեսնել մեր իշխանություններից, մեր պետության մեջ մենք հովանավորության ենթակա չենք: Մենք տեսնում ենք աղքատություն, տեսնում ենք անգործություն, և վերջ չկա այդ աղքատությանը ու անգործությանը: Մենք տեսնում ենք արտագաղթ, տեսնում ենք մարդիկ, որ լքում են այս երկիրը, լքում են անպաշտպան սահմանները: Թուրքերը հասնում են մինչև գյուղ մեզ հարվածելու համար, որովհետև մեր երկրում մարդ չի մնում, որովհետև այս ժողովրդին հոգատարություն ցույց տվող չկա, որովհետև չկա մեկը, որ մտածի'ինքը այս երկրում պետք է ապրի ժողովրդի հետ միասին»,-այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Քվեն զենք է». դաշնակները վանաձորցիներին հորդորեցին ճիշտ օգտագործել այն:

Ներկայացնելով Վանաձորում պատգամավորի իրենց թեկնածուին'Զոհրապ Թորոսյանին'դաշնակները, ի թիվս նրա արժանիքների, ընդգծեցին, որ նա ճամբար չի փոխել և վստահեցրին, որ չի փոխի մինչև վերջ: Հավաստեցին նաև, որ Դաշնակցությունը եղել և մնում է բացարձակ ընդդիմություն:

Մեկնաբանություններ (3)

simon
Խնդրեմ փոխեք վերնագիրը,Դաշնակցականները,ոչ թէ դաշնակները,Արմանն ճիշտ է նկատել ձեր կայքէջ-ը պետք է պահի լրագրողական տարրական նորմերը:
ARTAK
mez turkern en dashnak asum.
arman
Ինչու էք անհարկում ?ինչու էք օգտվել դաշնակներ բառը,ամօթ է ձեր նման կայքէջ-ի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter