HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել

Վճարովի բովանդակություն

Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ եւ անմիջական  միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր: 

Ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ Բանկի Վիզա քարտապանները կատարել էին անկանխիկ գնումներ, կուտակել «ոսկիներ»: Արդյունքում, Բանկի ամենաակտիվ 10-ը Վիզա քարտապանը ստացել է 10 գրամանոց, եւս 40-ը՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9):

Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը  Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել: 

Բանկը նաեւ եզակիներից է, ով զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների խրախուսման միանգամից մի քանի ակցիա՝ զեղչեր, քեշբեքեր, գործընկերային նախագծեր եւ այլն, ինչպես նաեւ անկանխիկ գնումներից բոնուսային Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն է  ընձեռում:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter