HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծման, զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման, ընթացիկ տարում կայացած միջազգային բանակային խաղերի արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև բարձր են գնահատել ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության 30-ամյա փորձն ու զարգացման ուղղությունները:

Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter