Կրակողին ձերբակալել են
Ավանի 7-րդ փողոցի բնակիչ, ոմն Արմեն, ըստ ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացած ահազագի, մայիսի 13-ի գիշերը Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի բակում իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել: Ոստիկանները զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել էին ինքնաձիգի կրակված 7 պարկուճ:
Պարզվել է, որ Արմենը 32-ամյա Արմեն Պ.-ն է: Նա այժմ ձերբակալված է, եւ ոստիկաններին ներկայացրել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգը:
«Ինքնաձիգն ու կրակված պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել