«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը ՊՇՌ թեստավորման լաբորատորիաներից յուրաքանչյուր թեստի դիմաց տոկոս կամ ֆիքսված գումար է պահանջել. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով:
Ըստ ՄՊՀ-ի հաղորդագրության՝ պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել