HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Փարիզում ՝ Մինսկի խմբի հովանու ներքո

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի՝ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումների և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո համատեղ հանդիպման մասին։ 

«Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ պարոն Արարատ Միրզոյանի և պարոն Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։

Երկկողմ այդ հանդիպումների ավարտին նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո, որը նպատակ ուներ զարկ տալ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում սկիզբ դրված դինամիկային։

Առանձին շփումների ընթացքում նախարարը վերահաստատել է հօգուտ տարածաշրջանի բնակչության, կողմերի միջև երկխոսության ամրապնդմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը: Նա ընդգծել է սույն նպատակին հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը պահպանելու Ֆրանսիայի հաստատակամությունը և վերահաստատել երկու կողմերի հետ քաղաքական մակարդակով շփումները շարունակելու իր պատրաստակամությունը»,- ասված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter