HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քանաքեռում սպանված 4 անձանցից մեկը «քանաքեռցի Տույն» է, մյուսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը

Քանաքեռում հնչած կրակոցների հետևանքով սպանված 4 անձանցից մեկը «քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյան է, մյուսը` ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոյանը:  Միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել և այս պահին հիվանդանոցում է գտնվում 4 անձ, նրանցից մեկը Արտուշ Սիմոնյանի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանն է: Այս պահին վիրավորները դեռևս չեն հարցաքննվել:

Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ այսօր գիշեր, ժամը 02.45-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Դեպքի վայր մեկած ոստիկանության ծառայողները տեղում հայտնաբերել են 42-ամյա Արթուր Ղազարյանի ու ևս մեկ անձի`Ա.Խ-ի դիերը` հրազենային վնասվածքներով։
Ժամը 03.55-ին էլ ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Նրանցից երկուսը, փաստորեն, որոնք թվում`Արտուշ Սիմոնյանը, մահացել են:

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

 Արթուր Ղազարյանի լուսանկարը` «Երկիր  Մեդիա»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter