
482 մլն դրամ՝ ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար
Կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում որոշեց Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Վանաձոր-Դիլիջան և Վահանավանքի ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար տրամադրել 482 մլն 302 հազար դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ավտոճանապարհների նորոգման գնման պայմանագրերն արդեն իսկ կնքվել են, իսկ նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքների մեկնարկն ապահովելու համար անհրաժեշտ է նախատեսել ֆինանսական միջոցներ:
Գործադիրի հիմնավորմամբ՝ 2021 թվականի պետական բյուջեի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանում» միջոցառման շրջանակում առկա են տնտեսումներ։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ Կառավարության որոշմամբ վերաբաշխում կլինի և 482 մլն դրամը կուղղվի կնքված պայմանագրերի ֆինանսավորմանը:
Մեկնաբանել