
Բախում Մաշտոցի այգում. ոստիկանները ակտիվիստներին տարել են բաժանմունք
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում բախում է տեղի ունեցել. ոստիկանները հարձակվել են ակտիվիստների վրա, բռնություն գործադրել Եղիայի վրա և տարել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել նաև Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին, Գոռ Հակոբյանին ու ևս մի հոգու: Մանրամասները ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել