
ԵՊԼՀ-ի ուսխորհուրդը փորձել է կասեցնել ստորագրահավաքը
ԵՊԼՀ ուսխորհուրդ պայքարը դեռ չի հանդարտվել: Հայտնի է, որ «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է անց կացնում ԵՊԼՀ Ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրողների քանակը գնալով ավելի ու ավելի է շատանում:
Այսօր ուսխորհրդի անդամներից երկուսը փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ և հայտարարել, որ դեկանը (պարզ չէ՝ ՈՐ դեկանը) կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետևանքով քաշքշուկ է սկսվել: «Ես վրա հասա այն պահին, երբ այդ տղան գոռում էր նրա (ստորագրահավաք անցկացնողի) վրա, բուհի աշխատակիցը, որը ներկա էր այդ ամենին, փոխանակ տղային սաստի, հարձակվել էր այդ աղջկա վրա և քննադատում էր», -հայտարարեց ուսանողուհիներից մեկը:
Երբ ուսխորհրդի վիճող անդամներից մեկին հարցրեցին, թե ինչու են փորձել վերցնել ցուցակները, նա պարզապես պատասխանեց, որ «ուսխորհուրդը դուք չէ, որ պետք է լուծարեք, ուսխորհուրդը ինքնակառավարվող մարմին է, և ո'չ դեկանատը, ո'չ ռեկտորատը ու ուր մնաց ուսանողը չի կարող ուսխորհուրդը լուծարել»: Ահա այսպես են մտածում ուսխորհրդի անդամները:
Մեկնաբանել