HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիա-Սեբաստիայում դիտարկվել է 36 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք

Նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter