HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է վերջին 30 տարվա առավելագույն ցուցանիշին

ԱՄՆ-ում գնաճը, տարեկան կտրվածքով, հոկտեմբեր ամսին կազմել է 6,2 %։ Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, սա 1990 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ 

Գների բազային ինդեքսի տարեկան աճը, որը հաշվարկվում է առանց հաշվի առնելու սննդամթերքի և էներգակիրների սեզոնային փոփոխականության ենթակա գները, կազմել է 4,6 %, ինչն առավելագույնն է 1991 թվականից ի վեր:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, բարձր գնաճը նկատվում է գործազրկության նվազագույն ֆոնին։ Դրա պատճառով աշխատողների առաջացող պակասը ստիպում է ընկերություններին ավելի բարձր աշխատավարձ առաջարկել և, որպես հետևանք, բարձրացնել իրենց արտադրանքի գինը։  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նոր տվյալների հրապարակման ֆոնին, հայտարարել է, որ գնաճի դեմ պայքարն իր վարչակազմի առաջնահերթություններից մեկն է։ 

ԱՄՆ-ում գները կայուն աճում են այս տարվա սկզբից։ Իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այդ աճը ժամանակավոր երևույթ է, ինչը կապված է կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ։

Լուսանկարը՝ Tagger Yancey-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter