Ավան և Նոր Նորք շրջանների հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային միջոցառումների խախտման 3 դեպք է հայտնաբերվել
Նոյեմբերի 10-ի երեկոյան Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում։
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի հաղորդմամբ, 18 օբյեկտներում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել