HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Բերդավանում գործող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող, Տավուշի մարզի Բերդավան գյուղում գործող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում:

«Մանավորապես՝ սննդի կառույցների ներքին մակերեսները եղել են քարից, առանց որևէ նյութով երեսպատման, ուստի անհնար է կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, արտադրական սենքերի հատակը հարթ չի եղել՝ հատակի մակերեսի մի մասը կիսաքանդ բետոն է, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ: Նաև՝ արտադրամասը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար, իսկ արտադրամասի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter