HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՊՇՌ թեստի կեղծ պատասխանների մասով

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունները փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին «ՖԵՆԻՔՍ ՄԵԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Covid-19» համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։

Այնուհետև, համապատասխանաբար 2021թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են «ԲԻՈՄԵԴ» ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական տվյալներով կեղծ պատասխաններով:

Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter